18:20:19 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ

    12:27 7 Փետրվար 2025

    Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով պատժամիջոցներ են սահմանվում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ մեղադրելով կառույցին ԱՄՆ-ի և նրա ամենամոտ դաշնակիցների՝ առաջին հերթին Իսրայելի նկատմամբ «անօրինական թիրախավորման մեջ»։

    Փաստաթղթում նշվում է, որ ֆինանսական և վիզային պատժամիջոցներ կկիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են ամերիկացիների կամ նրանց դաշնակիցների դեմ հետաքննությանը։ Պատժամիջոցները կվերաբերեն նաև նշված անձանց ընտանիքների անդամներին։

    «ՄՔԴ-ն չարաշահել է իր լիազորությունները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ անհիմն ձերբակալության օրդեր տալով», – ասվում է հրամանում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս