18:40:27 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Փետրվար կամ մարտ»․ Ռուսաստանում հայտնել են՝ երբ կհանդիպեն Պուտինն ու Թրամփը

    19:01 6 Փետրվար 2025

    Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ճեպազրույց ժամանակ հայտարարել է, որ  Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա մոտ ապագայում։

    «Փետրվար կամ մարտ․ առաջ չընկնենք և երկրների ղեկավարներին հնարավորություն կտանք   համակողմանի պատրաստվել հանդիպմանը, որը տեղի կունենա շուտով», - ասել է Սլուցկին՝ պատասխանելով Պուտինի ու Թրամփի հանդիպման ժամկետի մասին հարցին։

    Նա նշել է նաև, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև հանդիպման հավանականությունը «հարյուր տոկոսանոց» է, և այդպիսի  հանդիպումը ենթադրում է   պատշաճ նախապատրաստական աշխատանք, ինչն էլ այսօր կատարվում է։

    «Վստահ եմ, որ նշանակալից հանդիպում է լինելու, և այն ապարդյուն չի անցնի»,- հավելել է Սլուցկին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս