- ՈւՂԻՂ. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության
- Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը
- Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա
- Օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել գումար
- Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան
- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները
- Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան
- Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը
Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ
20:36 7 Փետրվար 2025ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի` փետրվարի 7-ին կայացած արտահերթ քննարկմանն անդրադարձ է եղել ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխություններին:
Քննարկմանը մասնացել են պատգամավորներ, ներկայացուցիչներ Կառավարությունից, ՓՄՁ-ներից:
ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը բարձրաձայնել է Հարկային օրենսգրքում ընդունված փոփոխությունների վերաբերյալ շահառուների դժգոհությունը: Նրա խոսքով 2023 թվականին Հարկային օրենսգրքում ՊԵԿ-ի նախաձեռնած փոփոխություններով շրջանառության հարկ վճարողները պետք է վարեն իրենց ապրանքային մնացորդի եւ պահեստի հաշվառում: Հակառակ պարագայում վերջիններս կտուգանվեն:
«Դրան հաջորդեց 2024 թվականի հունիսին ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փաթեթը, որով կրկնակի բարձրացավ շրջանառության հարկի դրույքաչափը»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել` փոփոխությունը վերաբերում է 55 հազարից ավելի տնտեսավարողների գործունեությանը:
Հակոբ Ավագյանը մեջբերել է Կառավարության 2020 թվականի որոշումը, ըստ որի` պարտադիր է, որ օրենքներն ընդունելուց առաջ կատարվի դրանց ազդեցության գնահատում: Հակոբ Ավագյանը նաեւ ընդգծել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների վերաբերյալ չեն կազմակերպվել հանրային քննարկումներ: Ասոցիացիայի ղեկավարն առաջարկել է վեց ամսով հետաձգել օրենքի ուժի մեջ մտած ժամկետը, ինչպես նաեւ անհրաժեշտ համարել լայնամասշտաբ իրազեկումը:
Տնտեսավարողների խոսքով հարկային փոփոխությունների հետեւանքով կբարձրանա ապրանքի գինը, կնվազի սպառումը, ոլորտն անկում կապրի: Ոսկու առեւտրով զբաղվողի պնդմամբ ոսկու վաճառքի 90 տոկոսն ապահովում է օտարերկրյա գնորդը:
Այս համատեքստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ ոլորտի ներկայացուցիչները պետք է մտածեն օրենսդրությամբ առաջարկվող բազմազան գործիքների կիրառման մասին: Կառավարության ներկայացուցիչը հորդորել է տնտեսավարողներին «Tax free» համակարգի կիրառմամբ ազատվել ավելացված արժեքի հարկից: Փոխնախարարն ընդգծել է, որ Կառավարությունում քննարկվում է ավելացված արժեքի հարկման համակարգը ոսկերչության եւ ադամանդագործության համար գրավիչ դարձնելու հարցը:
Օրենսդրական գործիքակազմերի շարքում հաջորդ կարգավորումը վերաբերում է փաստաթղթավորմամբ իրականացվող վաճառքին: ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով փաստաթղթով վաճառքը նույնիսկ կարող է շահավետ լինել վաճառողի համար: «Փոփոխության արդյունքում, եթե նույնիսկ փաստաթղթավորման դեպքում հումքը թանկանա, դրա արդյունքում կարող է այնպես ստացվել, որ հարկը վճարվի ոչ թե 5, այլ 1 կամ 2 տոկոս»,- ընդգծել է զեկուցողը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, կարեւորելով նմանատիպ քննարկումները, նշել է, որ մի քանի ժամ տեւած հանդիպման ընթացքում տնտեսավարողները ներկայացրին իրենց խնդիրներն ու դիտարկումները, որոնց մի մասին տրվեցին պարզաբանումներ: Որոշ առաջարկներ էլ կգույքագրվեն եւ կքննարկվեն Կառավարության գործընկերների հետ: Պատգամավորը հավաստիացրել է, որ փոփոխություններով Կառավարությունը նպատակ չունի ավելացնել բյուջեի մուտքերը:
«Բյուջեն պետք է ծառայի տնտեսությանը եւ բխի տնտեսական քաղաքականությունից: Եթե առաջանում են որոշակի խնդիրներ, դրանք քննարկվում են»,- եզրափակել է Բաբկեն Թունյանը:
Լրահոս
- Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը 18:37 20 Մարտ 2025
- Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա 18:24 20 Մարտ 2025
- Օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել գումար 18:12 20 Մարտ 2025
- ՈւՂԻՂ. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության 18:02 20 Մարտ 2025
- Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան 18:00 20 Մարտ 2025
- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան 17:47 20 Մարտ 2025
- Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը 17:35 20 Մարտ 2025
- Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն 17:23 20 Մարտ 2025
- Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի 17:10 20 Մարտ 2025
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ 17:08 20 Մարտ 2025
- ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին 16:59 20 Մարտ 2025
- Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով 16:50 20 Մարտ 2025
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները 16:39 20 Մարտ 2025
- Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզում 16:38 20 Մարտ 2025
- Միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները կկարգավորվեն 16:25 20 Մարտ 2025
- Ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն են բացահայտել 16:12 20 Մարտ 2025
- Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան 16:06 20 Մարտ 2025
- Վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ 16:01 20 Մարտ 2025
- Նոր օրենքով թիկնապահների քանակը չի կարող գերազանցել 3-ը 15:48 20 Մարտ 2025
- Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը 15:35 20 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
12:54 20 Մարտ 2025 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում
-
11:38 20 Մարտ 2025 Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր
-
10:56 20 Մարտ 2025 Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն
Քաղաքականություն
-
16:06 20 Մարտ 2025 Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան
-
17:23 20 Մարտ 2025 Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն
-
16:59 20 Մարտ 2025 ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն