01:26:09 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն են բացահայտել

    16:12 20 Մարտ 2025

    Մարտի 12-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Գետափ գյուղի 13-րդ փողոցում գտնվող՝ իրեն պատկանող ոչ բնակելի կիսակառույցի պատուհանը բացել ու գողացել են օդորակիչներ և շինարարական գործիքներ՝ պատճառելով 400 հազար դրամի վնաս:

    Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

    Մարտի 19-ին Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Հրազդան քաղաքի բնակիչ 35-ամյա երիտասարդը: Նա հրավիրվել է բաժին, որտեղ հայտնել է, որ գողությունը կատարել է մարտի 7-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, իսկ գողոնը իր կողմից շահագործվող «ԳԱԶ 3035»-ով տեղափոխել է իր առանձնատան պատշգամբ և պատրաստ է ներկայացնել:

    Հրազդանցի 35-ամյա երիտասարդը ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս