19:03:23 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտն է ունեցել. Գևորգ Պապոյան

    16:42 6 Փետրվար 2025

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի դիտարկմամբ՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման հարցի շուրջ հասարակության շրջանում բարձրացված աղմուկը հակառակ հետևանքն է ունեցել, ինչի շնորհիվ մեկ ամսում արդեն ավելի քան 4 հազար մարդ հայտարարագիր է ներկայացրել, նրանցից գրեթե յուրաքանչյուրը հետ է ստացել 100 հազար դրամ։ 

    ՀՀ էկոնոմիկայի նախարարը նման կարծիք է հայտնել փետրվարի 6-ի կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում։

    «Եկամուտնրի հայտարարագրման շուրջ բացասական աղմուկը հակառակ էֆեկտ է ունեցել»,-նշել է նախարարը։

    Պապոյանը հավաստիացրել է, որ այն քաղաքացիները, որոնք թաքցնելու բան չունեն, հայտարարագրումը նրանց համար դրական գործիք է։ 

    «Մեզ չէր հաջողվել բոլորին հասցնել, որ եթե թաքցնելու բան չունես և հայտարարագիր ես ներկայացնում, դա ընդամենն օգտակար է լինելու»,- ընդգծել է նախարարը։

    Նրա խոսքով՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման շուրջ բարձրացված աղմուկի արդյունքում մեկ ամսում արդեն ավելի քան 4 հազար մարդ հայտարարագիր է ներկայացրել, իսկ նրանցից գրեթե յուրաքանչյուրը հետ է ստացել 100 հազար դրամ, մինչդեռ անցած ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի ընդամենը 3 500-ից ավելի քաղաքացիներ էին հայտարարագիր ներկայացրել։ 

    Պապոյանը հավաստիացրել է, որ այդ գործիքը թույլ է տալիս քաղաքացիներին հետ ստանալ մոտ 70 մլրդ դրամ, այնինչ դա ներկայացվում է որպես հասարակությանը հարկելու միջոց։ 

    Նախարարը կարծիք է հայտնել, որ հարցի շուրջ աղմուկի բարձրացումը դրական արդյունք է ունեցել՝ դրա բաղադրիչները հասարակությանն ավելի հասու դարձնելու առումով։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս