19:47:46 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Լուսանկարել է համագյուղացիներին, նրանց անձնագրային տվյալներով բացել բջջային հավելվածի դրամապանակներ, ձևակերպել վարկեր՝ հափշտակելով մեծ գումար

    20:08 7 Փետրվար 2025

    «Փետրվարի 6-ին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մալիշկա գյուղի 25-ամյա բնակիչը համակարգչային հափշտակություն է կատարել։

    Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա, նախկինում լինելով ընկերություններից մեկի աշխատակից, զբաղվել է արևային կայանների վաճառքի և տեղադրման ծառայությունների մատուցմամբ և տիրապետել ընկերության շահառուների անձնագրային տվյալներին: Աշխատանքից ազատվելուց հետո 2024 թ. դեկտեմբեր ու 2025 թ. հունվար ամիսներին, սպասարկում իրականացնելու կեղծ պատրվակով, այցելել է ընկերության շահառու՝ իր հինգ համագյուղացիների բնակության հասցեներ, լուսանկարել դեմքերը, այնուհետև նրանց անձնագրային տվյալներով բացել է բջջային հավելվածի դրամապանակներ ու ձևակերպել վարկեր՝ հափշտակելով ընդհանուր 1 միլիոն 860 հազար դրամ:

    25-ամյա երիտասարդը հրավիրվել է մարզային վարչություն և խոստովանել արարքը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն»,-հայտնում են ՆԳՆ-ից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս