- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները
- Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան
- Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը
- Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն
- Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի
- ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
- Ինչ խնդիրներ էլ եթե կային, դրանք լուծվել են հայկական կողմից, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի մասին
- Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով
Արամ Համբարյանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, կիրառել «Մագնիցկու ակտով» սահմանված պատժամիջոցներ, ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ բանաձև՝ ապահովող հայերի վերադարձը Արցախ
18:07 7 Փետրվար 2025ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են․
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Միջազգային կրոնական ազատության գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել որոշակի գործողություններ ձեռնարկել Արցախի վերականգնման, Հայաստանի անվտանգության և Սիրիայից ու Լիբանանից մինչև Երուսաղեմի հայկական թաղամաս հայ համայնքների պաշտպանության հարցերում:
Հայաստանին նվիրված պանելային քննարկումը, որը վարում էր «American Enterprise Institute»-ից Մայքլ Ռուբինը, մասնակցում էին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության նախկին ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, իրավապաշտպան Քրիստինե Առաքելյանը և կոնգրեսական Քրիս Սմիթը։
Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ 2023 թ․ Ադրբեջանի հարձակումը և Արցախից 150.000 հայերի հարկադիր տեղահանումն իրականացվել է ամերիկյան քաղաքական գործիչների աջակցությամբ և հրահրմամբ։ Նրանք Կոնգրեսին և Թրամփի վարչակազմին կոչ են արել կիրառել նպատակային պատժամիջոցներ, պահանջել հայ ռազմագերիների ազատ արձակումը և ապահովել տեղահանված արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը։
Քննարկման մասնակիցները նախանշել են այն միջոցառումները, որոնք Միացյալ Նահանգները պետք է իրականացնի կրոնական ազատության պահպանման և հայերի դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելու համար: Համբարյանն ընդգծել է, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ձախողումը քաջալերում է ավտորիտար ռեժիմներին ամբողջ աշխարհում: Նա ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին, կիրառել «Մագնիցկու ակտով» սահմանված պատժամիջոցներ՝ ռազմական հանցագործությունների և մշակութային ժառանգության ոչնչացման համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որը կապահովի հայերի անվտանգ, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը Արցախ։ Համբարյանը նկատել է․ «Լավ քաղաքականությունը սկսվում է բարոյական մաքրությունից։ ԱՄՆ-ը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի, այլ ոչ թե պարզապես մտահոգիչ հայտարարություններ անի»:
Կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ կառավարությանը կոչ է արել խստորեն դատապարտել հայկական եկեղեցիների և մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանի կողմից՝ զգուշացնելով, որ Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան հետագա ագրեսիայի նախերգանք է: «Մշակութային ոչնչացումը պետք է դադարեցվի։ Ադրբեջանական ուժերը զբաղեցնում են Հայաստանի 75 մղոն տարածքը. Աստված մի արասցե սա էլ ավելի մեծ ագրեսիայի նախերգանք լինի»․ - ասել է Սմիթը: Նա պետդեպարտամենտին կոչ է արել Ադրբեջանին որակել որպես «Հատուկ մտահոգության երկիր» (CPC)՝ հայ քրիստոնյաների նկատմամբ սիստեմատիկ հալածանքների համար։
Քրիստինե Առաքելյանն իր հերթին պնդել է, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչությունը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ամերիկյան ջանքերում: Նա մասնավորապես նկատել է․ «Մերձավոր Արևելքում քրիստոնյա բնակչության կայունացումը մեծապես օժանդակող և իրականում անհրաժեշտ պայման կլինի խաղաղություն ստեղծելու համար ոչ միայն Կովկասում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև, այլ նաև պաղեստինյան հարցում»:
Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը կարևորել է Արցախում միջազգային դիտորդական խմբերի տեղակայման հրատապությունը՝ փաստաթղթավորելու Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների և հոգևոր կոթողների համակարգված ոչնչացումը։ Նա նաև կոչ է արել պաշտպանելու միջազգային վերահսկողության ներքո՝ արցախահայության վերադարձի իրավունքը»։
Լրահոս
- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան 17:47 20 Մարտ 2025
- Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը 17:35 20 Մարտ 2025
- Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն 17:23 20 Մարտ 2025
- Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի 17:10 20 Մարտ 2025
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ 17:08 20 Մարտ 2025
- ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին 16:59 20 Մարտ 2025
- Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով 16:50 20 Մարտ 2025
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները 16:39 20 Մարտ 2025
- Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզում 16:38 20 Մարտ 2025
- Միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները կկարգավորվեն 16:25 20 Մարտ 2025
- Ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն են բացահայտել 16:12 20 Մարտ 2025
- Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան 16:06 20 Մարտ 2025
- Վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ 16:01 20 Մարտ 2025
- Նոր օրենքով թիկնապահների քանակը չի կարող գերազանցել 3-ը 15:48 20 Մարտ 2025
- Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը 15:35 20 Մարտ 2025
- Ինչ խնդիրներ էլ եթե կային, դրանք լուծվել են հայկական կողմից, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի մասին 15:27 20 Մարտ 2025
- Որևէ ոստիկան չի հարցաքննվել. դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. փաստաբան 15:23 20 Մարտ 2025
- Խաղաղությունը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար. Անդրանիկ Քոչարյան 15:12 20 Մարտ 2025
- Հայաստանի ժողովրդավար դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը. Ռասմուսեն 15:00 20 Մարտ 2025
- Կառավարությունից պահանջում են գերիների ազատ արձակումը գերխնդիր հռչակել. ստորագրահավաքին միացել է 3500-ից ավելի մարդ 14:48 20 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
17:08 20 Մարտ 2025 Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ
-
16:39 20 Մարտ 2025 Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները
-
17:35 20 Մարտ 2025 Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը
Քաղաքականություն
-
16:06 20 Մարտ 2025 Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան
-
17:23 20 Մարտ 2025 Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն
-
16:59 20 Մարտ 2025 ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին