- Ձերբակալվել է վրացական ընդդիմության առաջնորդներից մեկը
- ՀՀ տարածքից դուրս որևէ օբյեկտի կամ հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունը չէ․ Փաշինյան
- 16-ամյա պատանու են դանակահարել
- Արմավիրի գյուղերից մեկում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը
- Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը
- Ucraft-ը ներկայացնում է բիզնեսի կառավարումն ավտոմատացնող նոր՝ UC ERP հարթակը
- Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դեմ. ՓՊ
- Քննարկվել են ՀՀ և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները
- Սարգիս Խանդանյանը ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի նիստին ներկայացրել է Ուզբեկստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ իր դիտարկումները
- Երևանում բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա
Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 միլիոն դոլարի պայմանագրեր է կնքել իր քեռու հետ
23:14 11 Նոյեմբեր 2024«Հետք»-ը գրել է․
«2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը։
«Նոյավան» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է։ Նա Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։
2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։ Ընկերությունը շինանյութ, կահույք, կենտրոնացված ջեռուցման համակարգեր է մատակարարել Երևանի քաղաքապետարանին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, Պաշտպանության նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Պետական պահպանության ծառայությանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։
Գրիգոր Մանուկյանի որդին՝ Գևորգ Մանուկյանը, 2018-ի իշխանափոխությունից հետո աշխատում էր Արարատի մարզպետարանում։ Նա այն ժամանակ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարգսյանի օգնականն էր։
Արարատ համայնքի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ Գևորգ Մանուկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 5-րդ համարն էր։ Այժմ նա Արարատ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
«Նոյավան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին և, ըստ ՊԵԿ-ի կայքում առկա տվյալների, զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով։
Ընկերությունը, ըստ armeps.am հարթակի տվյալների, պետական գնումներին սկսել է մասնակցել 2018 թվականից։ «Նոյավան» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվել է տարբեր գերատեսչություններին շինանյութերի մատակարարմամբ։
«Նոյավան» ՍՊԸ-ից բացի, Գարիկ Սարգսյանի մորեղբայրը բաժնեմասեր ունի ևս 3 ընկերություններում։ «Աշմանգրիգ» ՍՊԸ-ում նա ունի 41% բաժնեմաս, «Ռեգնում» ՍՊԸ-ում՝ 33%, իսկ «Նոյ էներջի» ՍՊԸ-ում՝ 25%։
Վեդու համայնքապետարանի հետ «Նոյավան» ՍՊԸ-ն մի պայմանագիր էլ կնքել է 2022 թվականին։ Ընկերությունը 109 մլն դրամով պետք է գազիֆիկացման աշխատանքներ իրականացներ Վեդի քաղաքի փողոցներում։ Այդ աշխատանքները կատարվել են Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 49 մլն 50 հազար դրամ, համայնքի բյուջեից՝ 59 մլն 950 հազար դրամ։
Վեդու համայնքապետարանից հարցրել էինք, թե ինչպես է ստացվել, որ գազիֆիկացման աշխատանքները կատարել է մի ընկերություն, որը զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով և փորձ չունի այդ ոլորտում։ Համայնքապետարանից պատասխանել են, որ գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի և Կառավարության համապատասխան որոշման համաձայն։ «Տվյալ դեպքում աշխատանքներն իրականացվել են տվյալ ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող «Թիամատ» ՍՊԸ-ի հետ համատեղ՝ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա»,- ասված էր համայնքապետարանի պատասխանում։
«Նոյավան» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Մանուկյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչպես է իր ընկերությունը, որ զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով, հաղթել գազիֆիկացման և ջրագծի կառուցման մրցույթներում։ Մանուկյանը պատասխանեց, որ իրենք միայն շինանյութերի վաճառքով չէ, որ զբաղվում են, նախկինում նույնպես իրականացրել են նմանատիպ աշխատանքներ։
Հարցին՝ արդյոք Գարիկ Սարգսյանի հետ ազգակցական կապն է օգնել հաղթել մրցույթներում, Մանուկյանը պատասխանեց. «Եթե այդ հանգամանքն ազդեցություն ունենար, մյուս մրցույթներում էլ կհաղթեինք, որոնց մասնակցում ենք»։ Ապա հավելեց, որ շահերի բախում այստեղ չի տեսնում»։
Լրահոս
- Ձերբակալվել է վրացական ընդդիմության առաջնորդներից մեկը 23:59 4 Դեկտեմբեր 2024
- ՀՀ տարածքից դուրս որևէ օբյեկտի կամ հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունը չէ․ Փաշինյան 23:48 4 Դեկտեմբեր 2024
- 16-ամյա պատանու են դանակահարել 23:36 4 Դեկտեմբեր 2024
- Արմավիրի գյուղերից մեկում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը 23:24 4 Դեկտեմբեր 2024
- Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը 23:12 4 Դեկտեմբեր 2024
- Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դեմ. ՓՊ 23:00 4 Դեկտեմբեր 2024
- Քննարկվել են ՀՀ և Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները 22:49 4 Դեկտեմբեր 2024
- Սարգիս Խանդանյանը ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի նիստին ներկայացրել է Ուզբեկստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ իր դիտարկումները 22:38 4 Դեկտեմբեր 2024
- Երևանում բախվել են «Lada»-ն և «Skoda»-ն․ վերջինը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա 22:27 4 Դեկտեմբեր 2024
- ՏԿԵՆ-ում տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացվել են Զովունու ենթակայանում վթարը վերացնելու համար իրականացված աշխատանքները 22:15 4 Դեկտեմբեր 2024
- Բայրամովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը 22:03 4 Դեկտեմբեր 2024
- «Կողք կողքի» ներառական կրթամշակութային ՀԿ-ն Երևանի քաղաքապետարանի աջակությամբ մի քանի ծրագրեր է իրագործել 21:52 4 Դեկտեմբեր 2024
- Սուրեն Պապիկյանը հույն պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է համագործակցության հարցերին 21:26 4 Դեկտեմբեր 2024
- Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչաշվիլիի հետ 21:02 4 Դեկտեմբեր 2024
- Տավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք 20:52 4 Դեկտեմբեր 2024
- Պաշտոնանկություն Արդարադատության նախարարությունում. վարչապետը որոշում է ստորագրել 20:37 4 Դեկտեմբեր 2024
- Բագրատունյաց պողոտայում բախվել է 3 մեքենա. կան տուժածներ 20:25 4 Դեկտեմբեր 2024
- Քննարկվել են ՀՀ ԶՈՒ նոր համազգեստի մշակման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր 20:13 4 Դեկտեմբեր 2024
- Ucraft-ը ներկայացնում է բիզնեսի կառավարումն ավտոմատացնող նոր՝ UC ERP հարթակը 20:02 4 Դեկտեմբեր 2024
- ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի ՀՀ-ի համար. Փաշինյան 19:47 4 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 23:48 4 Դեկտեմբեր 2024 ՀՀ տարածքից դուրս որևէ օբյեկտի կամ հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունը չէ․ Փաշինյան ՀՀ տարածքից դուրս որևէ օբյեկտի կամ հուշարձանի պաշտպանությունը ՀՀ պարտականությունը չէ․ Փաշինյան
- 23:36 4 Դեկտեմբեր 2024 16-ամյա պատանու են դանակահարել 16-ամյա պատանու են դանակահարել
- 23:24 4 Դեկտեմբեր 2024 Արմավիրի գյուղերից մեկում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը Արմավիրի գյուղերից մեկում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը
Քաղաքականություն
- 21:52 4 Դեկտեմբեր 2024 «Կողք կողքի» ներառական կրթամշակութային ՀԿ-ն Երևանի քաղաքապետարանի աջակությամբ մի քանի ծրագրեր է իրագործել «Կողք կողքի» ներառական կրթամշակութային ՀԿ-ն Երևանի քաղաքապետարանի աջակությամբ մի քանի ծրագրեր է իրագործել
- 21:02 4 Դեկտեմբեր 2024 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչաշվիլիի հետ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչաշվիլիի հետ
- 20:37 4 Դեկտեմբեր 2024 Պաշտոնանկություն Արդարադատության նախարարությունում. վարչապետը որոշում է ստորագրել Պաշտոնանկություն Արդարադատության նախարարությունում. վարչապետը որոշում է ստորագրել