00:07:25 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նոր օրենքով թիկնապահների քանակը չի կարող գերազանցել 3-ը

    15:48 20 Մարտ 2025

    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

    ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ նախագիծը ներառում է մի քանի կարևոր փոփոխություն.

    Օրենսդրության կատարելագործում, երբ հստակեցվում և ստանդարտացվում է օրենքը՝ ներառելով պահնորդական գործունեության բոլոր ենթատեսակները, օրինակ՝ ահազանգման և տեսահսկման համակարգերը, որոնք նախկինում օգտագործվում էին, բայց օրենքով կարգավորված չէին:

    Լիցենզավորման խստացում. լիցենզիա ստանալու համար կազմակերպությունները պետք է ունենան առնվազն 10 որակավորված պահնորդ (ներկայիս 1-ի փոխարեն): 

    Պետական տուրքը, որը վճարվում է մեկ անգամ՝ գործունեության ամբողջ ընթացքում, 500-ապատիկից (մոտ 65 հազար դրամ) կդառնա 3000-ապատիկ (մոտ 390 հազար դրամ): Սա նպատակ ունի թույլ տալ լիցենզիա ստանալ միայն այն ընկերություններին, որոնք լուրջ են տրամադրված և ունեն անհրաժեշտ ռեսուրսներ:

    Պարտադիր ապահովագրություն. պահնորդական ընկերությունները պետք է ունենան ապահովագրություն, որի գումարը կազմում է նախորդ տարվա ծառայությունների համար ստացված վճարների կրկնակի չափը, բայց ոչ պակաս, քան 10 միլիոն դրամ:

    Նաև՝ զենք կրելու կարգավորում. պահնորդներին և թիկնապահներին կտրվի զենք կրելու 5-ամյա թույլտվություն՝ անկախ գործատուի փոփոխությունից: Սա կդառնա անհատական թույլտվություն՝ կապված ֆիզիկական անձի, այլ ոչ թե կազմակերպության հետ:

    Նշվել է, որ այժմ Հայաստանում գրանցված է մոտ 200 պահնորդական ընկերություն, սակայն դրանցից ընդամենը 20-30-ն են կայուն և որակյալ ծառայություններ մատուցում: Նոր կարգավորումները կօգնեն առանձնացնել լուրջ ընկերություններին և բարձրացնել ոլորտի ընդհանուր մակարդակը:

    «Մեկ պահպանվող անձին այլևս հնարավոր չի լինելու ուղեկցել երկրորդ տրանսպորտային միջոցով։ Այսինքն՝ թրինապահական ծառայությունն իրականացվելու է միևնույն տրանսպորտային միջոցով և թիկնապահների քանակը չի կարող գերազանցել 3-ը»,- հայտնել է փոխնախարարը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս