- ՈւՂԻՂ. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության
- Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան
- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները
- Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան
- Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը
- Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն
- Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի
- ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ. Արմեն Գալջյան
09:16 13 Հունվար 2025Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ. Արմեն Գալջյան
Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Երկար, բայց կարևոր.
Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ:
Քանի որ շատ եմ տեսնում կարծիքներ, թե ինչու եք այսքան բարդացնում, բոլորի համար դարձրեք 150 դրամ, ապա պետք է հաշվի առնել, որ այդ դեպքում կստացվեր, որ օրինակ օրը 4 անգամ երթևեկող քաղաքացին վճարելու էր ամսական 13.200 դրամ, իսկ մեր առաջարկած տարբերակով կվճարի 8.800 դրամ:
Հիմա եկեք հասկանանք, թե ինչպես է սակագինը թվաբանական միջինում լինում 150.5 դրամ և ոչ թե 300:
Քանի որ շատերը պնդում են, թե ինչու եք միասնական տոմսային համակարգում շաբաթ և կիրակի օրերը հաշվում, մարդիկ այդ օրը տանն են, ուզում եմ Ձեզ ներկայացնել հետևյալ վիճակագրությունը.
Շաբաթ օրը ավտոբուսից և մետրոյից, միասին վերցրած, միջինում օգտվում է 245.000 ուղևոր, մի փոքր պակաս էլ կիրակի օրերին, ընդունենք այն կանխավարկածը, որ մարդը եթե գնում է A-B կետ, ապա պետք է վերադառնա, այդ դեպքում ստանում ենք միջինում 122.500 մարդ:
Հիմա, ովքե՞ր են ուրեմն այս մարդիկ և ինչո՞ւ պետք է շաբաթ և կիրակի օրերը չհաշվել, այն կարելի էր չհաշվել եթե այդ թիվը լիներ օրինակ 20.000 մարդ:
Հիմա.
աշխատանքային օրերին միջինում դեռևս արձանագրվում է 440.000 ուղևոր (մետրո+ավտոբուս) այն 122.500 մարդիկ նույն 440.000 ուղևորությունների 220.000 մարդկանց թվի մեջ են մտնում:
Այսինքն՝ ստացվում է, որ շաբաթ և կիրակի օրերին ընդհանուր առմամբ մարդիկ 2 անգամ նվազ են օգտվում հանրային տրանսպորտից, քան աշխատանքային օրերին:
Ի՞նչ է ստացվում այս դեպքում
Աշխատանքային օրեր ամսում՝ 22 օր:
Ոչ աշխատանքային օրեր ամսում՝ 8 օր:
Աշխատանքային օրերի ուղևորությունների քանակ՝ 2 ուղևորություն օրվա ընթացքում:
Ոչ աշխատանքային օրերի ուղևորությունները՝ 2 անգամ պակաս, այսինքն՝
2-ը բաժանած 2 = 1 ուղևորություն ոչ աշխատանքային օրվա ընթացքում
Ամսվա ընթացքում ընդհանուր ուղևորությունների քանակ.
Աշխատանքային օրերի համար.
22 x 2 = 44 ուղևորություն:
Ոչ աշխատանքային օրերի համար.
8 x 1 = 8 ուղևորություն:
Ընդհանուր ամսվա ընթացքում.
44 + 8 = 52 ուղևորություն:
Ստացվում է, որ հաշվի առնելով հանգստյան օրերի ավելի ցածր ինտենսիվությունը, մեկ ուղևորության միջին արժեքը ամսական փաթեթը գնելու դեպքում 8.800-ը բաժանած 52 = 169 դրամ:
Դեպք 1. Նշված տրամաբանությամբ ստացվում է, որ աշխատանքային օրերին 220,000 մարդկանց կեսից ավելին 122,500 մարդ օգտվում է տրանսպորտից 52 անգամ ամսվա ընթացքում հետևաբար ստացվում է, որ միջինում հանրային տրանսպորտից օգտվողների 55.7%-ի համար ուղեվարձը կկազմի ոչ ավելի, քան 169 դրամը։
Թոշակառուների դեպքում՝ 118 դրամ
Ուսանողի դեպքում` 144 դրամ
Դպրոցականի դեպքում` 135 դրամ:
Իսկ եթե մարդն օգտվում է օրվա մեջ 3 կամ 4 անգամ, ապա նույն բանաձևով համապատասխանաբար կլինի`
Դեպք 2. 3 անգամի դեպքում` 113 դրամ
Թոշակառուն` 79 դրամ
Ուսանող` 96 դրամ
Դպրոցական` 90 դրամ
Դեպք 3. 4 անգամի դեպքում` 84 դրամ
Թոշակառուն` 59 դրամ
Ուսանողը`71 դրամ
Դպրոցականը` 67 դրամ:
Կարևոր է նշել նաև, որ արտոնյալ խմբերի ներկայացուցիչների թիվը կազմում է մոտ 600.000 և եթե նույնիսկ այդ թվի մեջ լինեն մարդիկ, ովքեր միաժամանակ երկու տարբեր արտոնյալ խմբերի անդամ են, ապա այդ թիվը չի լինելու այնքան մեծ, որ էական ազդեցություն ունենա, հետևաբար բավականին մեծ թիվ են կազմելու 169 դրամից նվազ սակագներով օգտվողները:
Հաշվի առնելով արտոնյալների մեծ թիվը, կարելի է կանխատեսել, որ միջինում ուղևորների 50%-ը օգտվելու է արտոնություններից և ընդհանուր օգտվողների միջին գինը հասկանալու համար վերցնում ենք
Դեպք 2-րդը՝ 118+143+135=396/3=132 դրամ
մյուս 50%-ը օգտվում է 169 դրամով
132+169=301/2=150 դրամ:
Ստացվում է, որ տրանսպորտի սակագինը, որպես թվաբանական միջին լինելու է 150.5 դրամ, ոմանց մոտ կարող է լինել 150.5-ից ավել, ոմանց մոտ՝ պակաս։
Այստեղ կարող է հակափաստարկ հնչել, որ բոլորը ամսական փաթեթից չեն օգտվելու և շատերը կգնեն 10 անգամյան, բայց այդտեղ էլ կա մեկ այլ հակափաստարկ, որ կլինեն նաև երեք ամսվա փաթեթ գնողներ, որտեղ մեկ ուղևորության արժեքը միջինում ավելի մատչելի է, քան ամսական փաթեթի դեպքում և դրանց բալանսավորման արդյունքում հնարավոր է նորից միջին գինը կազմի 150.5 դրամ, հետևաբար այս բանաձևով հաշվարկ հնարավոր կլինի անել մի քանի ամիս անց, երբ կունենանք վիճակագրություն, թե որ փաթեթից քանի մարդ է օգտվել և, որ արտոնյալ խումբը որքան է կազմում:
Այս հաշվարկի մեջ դեռևս չկան տրոլեյբուսից օգտվողների և անվճար օգտվողների թվերը:
Հաշվարկը կարելի է իրականացնել ավելի խորը տվյալների հենքի վրա:
Այդ դեպքում կա՛մ առաջիկա ամիսների նոր համակարգի պայմաններում հնարավոր է որոշակի ուղևորների թվի աճ լինի, բայց այդ ցուցանիշների փոփոխությունները ընդամենը մի քանի դրամի տարբերություն կարող են տալ, և ոչ ավել:
Սա հատուկ նշում եմ, որպեսզի ընդդիմության կամ լրատվամիջոցների կողմից առաջ չքաշվի որևէ ոչ էական փաստարկ և փորձ արվի դրանով կասկածի տակ դնել վերոնշյալ տրամաբանությունը:
Հաշվարկը պարզ տվյալների վրա է հիմնված, որպեսզի քաղաքացիների համար հնարավորինս պարզ լինի, թե ինչպես պետք է կոտրել 300 դրամի կեղծ թեզը:
Բնականաբար, այս հաշվարկին կարող են առաջ քաշվել անհատական դեպքեր կամ ավելի քիչ օգտվողների դեպքերը: Այդ դեպքում էլ ունենք 2,100 դրամանոց փաթեթը, որը գործում է 30 օրում 10 ուղևորության հնարավորությամբ:
Թոշակառուների համար արժե 1,470 դրամ, այսինքն` մեկ ուղևորությունը` 147 դրամ:
Հանրային տրանսպորտը, այո՛, թանկանում է, քանի որ փոխվել է շարժակազմի գերակշիռ մասը, և պետք է այսօր ձևավորվի այն ֆինանսկան համակարգը, որը կապահովի առաջիկա 10 տարիներին կայուն տրանսպորտ ունենալու և հետագայում այն թարմացնելու հարցը:
Կա՞ն դեռևս խնդիրներ, այո դրանք բազմաթիվ են, զորօրինակ 44 երթուղու ինտենսիվությունը և նման շատ օրինակներ, դրանց ուղղությամբ ամեն օր տարվում են աշխատանքներ»,- պարզաբանել է Գալջյանը:
Լրահոս
- ՈւՂԻՂ. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության 18:02 20 Մարտ 2025
- Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան 18:00 20 Մարտ 2025
- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան 17:47 20 Մարտ 2025
- Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը 17:35 20 Մարտ 2025
- Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն 17:23 20 Մարտ 2025
- Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի 17:10 20 Մարտ 2025
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ 17:08 20 Մարտ 2025
- ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին 16:59 20 Մարտ 2025
- Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով 16:50 20 Մարտ 2025
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները 16:39 20 Մարտ 2025
- Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզում 16:38 20 Մարտ 2025
- Միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները կկարգավորվեն 16:25 20 Մարտ 2025
- Ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն են բացահայտել 16:12 20 Մարտ 2025
- Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան 16:06 20 Մարտ 2025
- Վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ 16:01 20 Մարտ 2025
- Նոր օրենքով թիկնապահների քանակը չի կարող գերազանցել 3-ը 15:48 20 Մարտ 2025
- Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը 15:35 20 Մարտ 2025
- Ինչ խնդիրներ էլ եթե կային, դրանք լուծվել են հայկական կողմից, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի մասին 15:27 20 Մարտ 2025
- Որևէ ոստիկան չի հարցաքննվել. դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. փաստաբան 15:23 20 Մարտ 2025
- Խաղաղությունը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար. Անդրանիկ Քոչարյան 15:12 20 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
12:54 20 Մարտ 2025 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում
-
11:38 20 Մարտ 2025 Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր
-
10:56 20 Մարտ 2025 Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն
Քաղաքականություն
-
16:06 20 Մարտ 2025 Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան
-
17:23 20 Մարտ 2025 Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն
-
16:59 20 Մարտ 2025 ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն