18:51:48 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քաղաքապետարանում ձերբակալված անձանցից 4-ը կալանավորվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

    11:40 6 Փետրվար 2025

    Երեկ Երևանի քաղաքապետարանից ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

    Բոլոր միջնորդությունները բավարարվել են, և նրանց նկատմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց։

    Կոմիտեից տեղեկացրին նաև, որ կալանավորված անձանցից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ են։

    Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։

    Նա նշել էր, որ քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս