04:20:22 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցում բացահայտումներ կան. Անդրանիկ Քոչարյան

    14:00 11 Նոյեմբեր 2024

    2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների  հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը դեկտեմբերին կմտնի փորձաքննության փուլ՝ կապված գաղտնիության ռեժիմի հետ:

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:  «Դեկտեմբերին զեկույցը կմտնի փորձաքննությունների փուլ՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցն ավարտված է»,–ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այն շատ մեծածավալ է:  Անդրադառնալով հարցին, թե կա՞ն կարևոր բացահայտումներ՝ նա ասաց. «Իհարկե, առանց բացահայտման ո՞նց կարող է լինել»:

    Պատգամավոր չբացառեց, որ այդ բացահայտումներին կարող են քրեական գործեր հաջորդել: Նրա խոսքով՝ հիմա էլ հազարավոր քրեական գործեր կան: ԱԺ լիագումար նիստերի դահլիճում զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով:

    Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ: Հանձնաժողովի կազմում են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորներ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս