00:13:28 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը

    15:35 20 Մարտ 2025

    Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է ևս 58 մարդ, հայտնում է The Guardian-ը՝ հավելելով, որ երեքշաբթի սկսված հարվածների հետևանքով ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը:

    Կեսգիշերին հարվածները հասցվել են բազմաթիվ տների, սպանվել են տղամարդիկ, կանայք և երեխաներ, որոնք քնած են եղել:

    Իսրայելը երեքշաբթի վերսկսել է ծանր հարվածները Գազայում՝ խախտելով ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ ձեռք բերված հրադադարը:

    Իսրայելը նաև դադարեցրել է Գազայի շուրջ 2 միլիոն պաղեստինցիներին սննդի, վառելիքի և մարդասիրական օգնության մատակարարումը, խոստացել է ակտիվացնել իր գործողությունները այնքան ժամանակ, մինչև ՀԱՄԱՍ-ը ազատ արձակի իր մոտ գտնվող 59 պատանդներին, որոնցից 35-ը համարվում է մահացած, և չհրաժարվի տարածքի վերահսկողությունից: Թրամփի վարչակազմը, որն իր վրա վերցրեց հրադադարի միջնորդությունը, ասում է, որ լիովին աջակցում է Իսրայելին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս