- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները
- Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան
- Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը
- Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն
- Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի
- ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
- Ինչ խնդիրներ էլ եթե կային, դրանք լուծվել են հայկական կողմից, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի մասին
- Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով
- Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզում
Ջալալ Հարությունյանի գործով վճիռը կհրապարակվի այսօր․ դատախազը պահանջել է 6 տարվա ազատազրկում
15:10 7 Փետրվար 2025ՓաստԻնֆո-ն գրում է․
Հանրային մեղադրողը պահանջել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, տուժող կողմը՝ 8 տարի ժամկետով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել՝ Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նշենք, որ հանրային մեղադրանքի և տուժող կողմը պահանջել էին մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, պաշտպանության կողմը՝ արդարացնել։
Երեկ կայացած դատական նիստում հանրային մեղադրանքի և տուժող կողմը միջնորդել են ազատազրկման դատապարտել Ջալալ Հարությունյանին։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատախազը միջնորդել է 6 տարի ժամեկտով ազատազրկման դատապարտել Հարությունյանին, տուժող կողմը՝ միջնորդել է առավելագույն պատիժը՝ 8 տարի ժամանակով ազատազրկում և խափանման միջոցը փոխել ու կալանքի վերցնել:
Դատաքննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է առանձին սենյակ, դատավճիռը կհրապարակվի այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 17:00:
Նշենք, որ Ջալալ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպանները պահանջել էին արդարացնել նրան, մեղադրական դատական ակտը պաշտպանության կողմը կբողոքարկի։ Փաստաբան Արսեն Սարդարյանը ճառում հայտարարել էր, որ Հարությունյանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, նա հաստատապես չի պնդել, որ մոտեցող զորախումբը յուրայիններ են, միայն՝ չի բացառել։ Հարությունյանի խոսքը տարբեր խողովակներով է փոխանցվել, ըստ փաստաբանի՝ մեծ է հավանականությունը, որ Գենադի Բաղդասարյանը կարող է որոշակիորեն ձևափոխված փոխանցել Հարությունյանի խոսքը, կապավորներն էլ՝ իրենց հերթին են փոխանցելիս ձևափոխել։ Սա, փաստաբանի դիտարկմամբ, բխում է վկաների ցուցմունքներից, որոնք, իր գնահատմամբ՝ իրարամերժ են։
Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։
Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Լրահոս
- Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը 17:35 20 Մարտ 2025
- Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն 17:23 20 Մարտ 2025
- Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի 17:10 20 Մարտ 2025
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ 17:08 20 Մարտ 2025
- ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին 16:59 20 Մարտ 2025
- Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով 16:50 20 Մարտ 2025
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները 16:39 20 Մարտ 2025
- Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզում 16:38 20 Մարտ 2025
- Միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները կկարգավորվեն 16:25 20 Մարտ 2025
- Ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն են բացահայտել 16:12 20 Մարտ 2025
- Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան 16:06 20 Մարտ 2025
- Վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ 16:01 20 Մարտ 2025
- Նոր օրենքով թիկնապահների քանակը չի կարող գերազանցել 3-ը 15:48 20 Մարտ 2025
- Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը 15:35 20 Մարտ 2025
- Ինչ խնդիրներ էլ եթե կային, դրանք լուծվել են հայկական կողմից, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի մասին 15:27 20 Մարտ 2025
- Որևէ ոստիկան չի հարցաքննվել. դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. փաստաբան 15:23 20 Մարտ 2025
- Խաղաղությունը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար. Անդրանիկ Քոչարյան 15:12 20 Մարտ 2025
- Հայաստանի ժողովրդավար դաշնակիցները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եկել է Հայաստանի հետ կայուն խաղաղության շուրջ համաձայնության գալու ժամանակը. Ռասմուսեն 15:00 20 Մարտ 2025
- Կառավարությունից պահանջում են գերիների ազատ արձակումը գերխնդիր հռչակել. ստորագրահավաքին միացել է 3500-ից ավելի մարդ 14:48 20 Մարտ 2025
- Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:40 20 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
17:08 20 Մարտ 2025 Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ
-
16:39 20 Մարտ 2025 Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները
-
17:35 20 Մարտ 2025 Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը
Քաղաքականություն
-
16:06 20 Մարտ 2025 Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան
-
17:23 20 Մարտ 2025 Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն
-
16:59 20 Մարտ 2025 ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին