05:20:43 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՆԳՆ պատվիրակությունը Հունգարիայում մասնակցելու է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին

    15:44 11 Նոյեմբեր 2024

    Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-ին մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։

    Նոյեմբերի 12-ին կայանալիք համաժողովում կհաստատվեն նախարարների նոր Հռչակագիրը և դրա հետ կապված՝ Գործողության ծրագիրը, ինչը թույլ կտա ընդլայնելու և խորացնելու մասնակից և դիտորդ պետությունների միջև միգրացիոն քաղաքականության և միգրացիայի կառավարման ոլորտում համագործակցությունը։

    Համաժողովի ընթացքում ՆԳ նախարարության պատվիրակությունը կներկայացնի Հայաստանում ներկա միգրացիոն իրավիճակը, ընթացիկ բարեփոխումների օրակարգը, միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև շահագրգիռ երկրների և կառույցների հետ ձեռք կբերվեն պայմանավորվածություններ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս