19:43:43 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են բանկային քարտից գողությունը

    13:55 7 Փետրվար 2025

    Հունվարի 22-ին Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին 64-ամյա մի տղամարդ հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 4-ին բանկոմատներից մեկում փորձել է ստուգել իր քարտի մնացորդը, իսկ րոպեներ անց ծանուցում է ստացել, որ իր բանկային քարտից կանխիկացվել է 100 հազար դրամ:

    Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Նուբարաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կանխիկացումը կատարել է 48-ամյա մի տղամարդ։

    Փետրվարի 6-ին գողություն կատարելու կասկածանքով իրավապահները նրան ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ նա խոստովանել է արարքը:

    Գողոնը հայտնաբերվել է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս