- ՈւՂԻՂ. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության
- 24 ժամ ջուր չի լինի․ վթար է
- Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում
- Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը
- Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա
- Օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել գումար
- Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան
- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները
Փաշինյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
13:50 8 Հունվար 2025ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:
- Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը:
- Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա:
- Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է ֆաշիստական պետություն լինելու մեջ: Սա նո՞ւյնպես մտնում է Ձեր նշած տրամաբանության մեջ:
- Անկասկած, որովհետև հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել: Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը: Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք: Հավելեմ, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը:
- Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում:
- Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը:
- Իսկ ի՞նչ կասեք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի երեկվա հայտարարության մասին:
- Այս թեմայով նոր բան չի ասվել, որ ես նոր արձագանք ունենամ: Իսկ նախորդ ասածներին արձագանքել եմ «Արմենպրես»-ին տված նախորդ հարցազրույցում: Վերահաստատում եմ իմ այդ արձագանքը:
Լրահոս
- 24 ժամ ջուր չի լինի․ վթար է 19:00 20 Մարտ 2025
- Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում 18:49 20 Մարտ 2025
- Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը 18:37 20 Մարտ 2025
- Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա 18:24 20 Մարտ 2025
- Օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել գումար 18:12 20 Մարտ 2025
- ՈւՂԻՂ. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության 18:02 20 Մարտ 2025
- Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան 18:00 20 Մարտ 2025
- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան 17:47 20 Մարտ 2025
- Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը 17:35 20 Մարտ 2025
- Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն 17:23 20 Մարտ 2025
- Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի 17:10 20 Մարտ 2025
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ 17:08 20 Մարտ 2025
- ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին 16:59 20 Մարտ 2025
- Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով 16:50 20 Մարտ 2025
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները 16:39 20 Մարտ 2025
- Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզում 16:38 20 Մարտ 2025
- Միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները կկարգավորվեն 16:25 20 Մարտ 2025
- Ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն են բացահայտել 16:12 20 Մարտ 2025
- Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան 16:06 20 Մարտ 2025
- Վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ 16:01 20 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
14:24 3 Փետրվար 2025 Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է հորս համար, նա ասել է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտությունը. Ռուբեն Վարդանյանի որդի Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է հորս համար, նա ասել է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտությունը. Ռուբեն Վարդանյանի որդի
-
12:22 3 Փետրվար 2025 Հայկական իշխանությունները ունեն հեռանկարային մոտեցում՝ շրջելու Ադրբեջանի հետ թշնամության էջը. Մագդալենա Գրոնո Հայկական իշխանությունները ունեն հեռանկարային մոտեցում՝ շրջելու Ադրբեջանի հետ թշնամության էջը. Մագդալենա Գրոնո
-
11:48 20 Նոյեմբեր 2024 Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականություն խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողությունները Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականություն խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողությունները
Միջազգային լուրեր
-
18:37 20 Մարտ 2025 Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը
-
17:10 20 Մարտ 2025 Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի
-
16:50 20 Մարտ 2025 Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով
Տնտեսություն
-
19:00 20 Մարտ 2025 24 ժամ ջուր չի լինի․ վթար է 24 ժամ ջուր չի լինի․ վթար է
-
12:54 20 Մարտ 2025 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում
-
11:38 20 Մարտ 2025 Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր