18:12:16 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ում անհայտ անձինք 100 000 հավկիթ են գողացել․ Ձվի դեֆիցիտ է

    21:38 5 Փետրվար 2025

    ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում անհայտ անձինք 40 հազար դոլարի  հավկիթներ են գողացել՝  ձվի թանկացման և դեֆիցիտի պատճառով, հայտնել է CNN-ը։

    Նշվում է, որ ընդհանուր առմամբ 100 000 ձու է գողացվել։ Հավկիթները գողացել են Գրինքասլ քաղաքում՝ Pete & Gerry's Organics սննդարտադրող ընկերության գործարանի մոտ կայանված բեռնատարից։ Իրավապահները որոնում են գողերին։

    ԱՄՆ-ում վերջին շրջանում հավի ձվի պակաս կա, գները թանկացել են: Պատճառը 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերից սկսած՝ 13 միլիոնից ավելի հավերի ոչնչացումն է՝  պայմանավորված թռչնագրիպով։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս