17:53:29 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վճռական ու զանգվածային գործողություններ են նախատեսվում համընդհանուր հայտարարագրման համակարգի դեմ․ «Փաստ»

    10:17 4 Փետրվար 2025

    «Փաստ» օրաթերթը գրում է.

     

    Չնայած, այսպես կոչված, համընդհանուր հայտարարագրման հետ կապված իշխանություններն առերևույթ «հետքայլ» արեցին, մասնավորաբար չհարկվող գումարների հայտարարագրման համար սահմանելով 300 հազար դրամ շեմ, և հանելով էլեկտրոնային ստորագրության տարեկան 3000 դրամ տուրքը, այդուամենայնիվ, դրանք միայն «կոսմետիկ» փոփոխություններ են և գլոբալ առումով բացարձակ ոչինչ չեն փոխում:

    Փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը անընդհատ մարդկանց գրպանները մտնելու ուղիներ են փնտրում՝ մի կողմից, և քաղաքացիների կյանքը բարդացնում են՝ մյուս կողմից: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում համընդհանուր հայտարարագրման պայքարը լրջորեն թեժանալու է: Պայքարի առաջամարտիկի դերը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ստանձնում է Աուդիտորների պալատի նախագահ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: 

    «Փաստի» տեղեկություններով, եթե առաջիկա կարճ ժամանակամիջոցում այդ համակարգը չեղարկելու ուղղությամբ առարկայական քայլեր չեղան, նախատեսվում են առավել վճռական ու զանգվածային գործողություններ: Սկզբի համար՝ մայրաքաղաքում:

    Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս