19:16:46 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային

    20:31 21 Հունվար 2025

    ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ երկրի հանգստավայրերից մեկում բռնկված հրդեհի կապակցությամբ։

    «Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հրապարակման մեջ։

     

    Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի, տուժել է 51 մարդ։

     

    Թուրքիայում այս առիթով սուգ է հայտարարվել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս