18:09:16 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից. «Իրավունք»

    09:29 7 Փետրվար 2025

    «Իրավունք» թերթը գրում է. ««Ինչպես պարզվում է Աննա Հակոբյանը ունի պարտքեր եւ Դատական ակտերի հարկադիր կատարողները փնտրում են  այն ճանապարհը, որով կարող են բռնագանձել Աննա Հակոբյանից պետության   հանդեպ գոյացած պարտքերը:

    Հետախուզում է հայտարարվել Աննա Հակոբյանի երեք ավտոմեքենաների նկատմամբ: Մասնավորապես նրան պատականող`  2004 թվականիր արտադրության ՎԱԶ մակնիշի, 2006 թվականի արտադրության Ռենո,  եւ 2008 թվականի արտադրության Նիսսան մակնիշի ավտոմեքենաները հետախուզվում են:

    Պարզվում է Աննա Հակոբյանը պարտքը կազմում է 157345.20 դրամ, որից ՊԵԿ-ին`  96 հազ. դրամ, քաղաքապետարանին 46 հազ. դրամ եւ ճանապարհային ոստիկանությանը 15հազ.  դրամ:

    Զարմանալի է, որ  մինչեւ հիմա  Աննա Հակոբյանը չի մարել իր պարտավորությունները  պետության հանդեպ: Այն դեպքում, որ իր բոլոր պարտավորությունները ավելի էժան  արժեն, քան իր ձեռքի պայուսակի մի կոճակը:

    Այստեղ կարելի է նաեւ հարց տալ Նիկոլ Փաշինյանին, որը օր ու գիշեր խոսում է քաղաքացիների կողմից  պետության հանդեպ հարկեր եւ տուրքեր տալու անհրաժեշտության վերաբերյալ: Բա ինչպե՞ս հասկանալ, որ  ուրիշներից մինչեւ վերջին կոպեկ քերթող Նիկոլը աչք է փակում Աննա Հակոբյանի պարտքերի վրա»:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս