04:23:23 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բագրատունյաց պողոտայում բախվել է 3 մեքենա. կան տուժածներ

    20:25 4 Դեկտեմբեր 2024

    Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի թիվ 1/6 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Բենիամին Դ.-ի վարած «Lexus» մակնիշի, 27-ամյա Էդվարդ Շ.-ի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Սերգեյ Գ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
    Վթարի հետևանքով Էդվարդ Շ.-ն և Սերգեյ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:  
    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս