03:43:53 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել վարչապետի ընտրություններից առաջ

    10:45 11 Նոյեմբեր 2024

    Ճապոնիայի կառավարությունը՝ Շիգերու Իշիբայի գլխավորությամբ, հրաժարական է տվել հոկտեմբերի 27-ին արտահերթ ընտրություններից հետո վարչապետի թեկնածության վերաբերյալ խորհրդարանի նիստում քվեարկությունից անմիջապես առաջ։

    Ինչպես գրում է kommersant.ru-ն, չնայած խորհրդարանում տեղերի կորստին, Իշիբան հնարավորություն ունի վերընտրվելու և փոքրամասնության կառավարություն ձևավորելու։ Կեսօրին նոր կառավարության կազմը կհաստատի կայսր Նարուհիտոն։

    Եթե Շիգերու Իշիբան վերանշանակվի, ակնկալվում է, որ նա քիչ փոփոխություններ կանի կաբինետի կազմում: Իրենց պաշտոնները կարող են կորցնել միայն կառավարության այն անդամները, ովքեր չեն կարողացել վերընտրվել խորհրդարանում։

    Շիգերու Իշիբան սեպտեմբերի 27-ին ընտրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ղեկավար։ Հոկտեմբերի 1-ին նա դարձել է վարչապետ, որից հետո ցրել է խորհրդարանի ստորին պալատը և նշանակել արտահերթ ընտրություններ։


     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս