- Փաշինյանը և Կոբախիձեն միասին կհետևեն Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը
- ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ
- ՈւՂԻՂ. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության
- 24 ժամ ջուր չի լինի․ վթար է
- Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում
- Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը
- Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա
- Օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել գումար
- Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան
- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է հորս համար, նա ասել է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշտարտությունը. Ռուբեն Վարդանյանի որդի
14:24 3 Փետրվար 2025Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, պատասխանել է Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոյի հարցերին: Ստորև թարգմանաբար ներկայացվում է հարցազրույցը որոշ կրճատումներով:
- Մինչև այսպես կոչված դատավարության սկիզբը Ձեր հայրը՝ Ռուբեն Վարդանյանը, համարձակ քայլի գնաց և հայտարարեց այն, ինչ բոլորս էինք մտածում, որ այս մեկնարկած դատավարությունն ամբողջությամբ կեղծված է՝ կեղծ փաստաթղթերով, իրականության հետ որևէ աղերս չունեցած արձանագրություններ ստորագրելու պարտադրանքով: Իրապես ի՞նչ կարող ենք ակնկալել այս դատավարությունից:
Շատ կազմակերպություններ, ինչպիսիք են, օրինակ, Freedom House-ը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, Ադրբեջանը հռչակել են որպես աշխարհի ամենաանազատ երկրներից մեկը, այնպես որ մենք մեծ հույսեր չունենք այս «դատավարությունից»: Օրինակ, նախորդ ամիս հայրս փաստաթղթերը ստացել է ադրբեջաներենով, ունեցել է ընդամենը երեք շաբաթ՝ ավելի քան քսան հազար էջ կազմող գործին ծանոթանալու՝ Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրված թարգմանչի միջոցով: Տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունենում մյուսների դեպքում, մեզ հայտնի է, որ հորս գործը մյուսներից առանձին է քննվում, բայց ես կարծում եմ, որ մյուսների դեպքում էլ նույն իրավիճակն է: Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների համար ազատ երկիր չէ, առավել ևս հայերի համար այդպիսին լինել չի կարող:
- Այնուամենայնիվ, զգացել ենք, որ Ձեր հայրը մարտական է տրամադրված, ցանկանում է պաշտպանել իր դիրքորոշումը, բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել Արցախում, պաշտպանել Արցախի ժողովրդին: Արդյոք ունե՞ք այն զգացողությունը, որ նա այս դատավարությունն օգտագործելու է որպես հարթակ:
- Չնայած խոշտանգումներին և Բաքվում իր դեմ ուղղված անձնական բոլոր սպառնալիքներին՝ նա մեզ ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է իր համար, նա մարտական է տրամադրված, անդրդվելի է: Նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշմարտությունը: Հունվարի 17-ին՝ դատավարության առաջին օրը, նա առաջարկել է Ադրբեջանի դատարանին մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության բոլոր զոհերի հիշատակը՝ անկախ ազգությունից: Չնայած իրավիճակին, ինչպես նաև իր և մյուս հայերի հանդեպ բոլոր անարդարություններին՝ հայրս ցանկանում է ասել, որ միակ ընտրությունը, որ մենք ունենք, ապրելն է առանց պատերազմի աշխարհում, միմյանց հետ բանակցելն ու փոխադարձաբար միմյանց հասկանալը:
- Հասկանալի է, որ այս դատավարությունը կողմնակալ է լինելու, և որ դատավճիռն ի սկզբանե կասկած չի հարուցում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է վրեժ լուծել Արցախից: Բայց ի՞նչ կարելի է ակնկալել մասնավորապես Ֆրանսիայից կամ Եվրոպայից՝ այս ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար:
- Ճիշտ նկատեցիք, որ այս դատավարությունը սովորական, բաց դատավարություն չէ, Ադրբեջանում արդարադատության համակարգ գոյություն չունի: Ահա թե ինչու հայ ռազմագերիների միակ պաշտպանությունը կարող է լինել միջազգային հանրության և դեմոկրատական երկրների կառավարությունների գործողությունները:
Օրինակ՝ հայրս ինձ ասել է, որ իր փաստաբանը չի կարողանում պատշաճ կերպով պատրաստել իր պաշտպանությունը: Ահա թե ինչու Ադրբեջանից պետք է պահանջել, որ եթե դատավարությունը բաց է, ապա ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի լրագրողներ պետք է կարողանան գնալ Ադրբեջան, ներկա գտնվել այդ նիստերին և լսել, թե ինչ է իրականում տեղի ունենում այնտեղ, որովհետև չնայած հայտարարված "բաց դատավարությանը", միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցներն են դրան մասնակցում: Երկրորդը կարող է լինել կոչը Ֆրանսիայի կառավարությանը՝ ավելի շատ խոսելու Ադրբեջանի այս անարդարությունների մասին և ճնշում գործադրելու Եվրոպական միության վրա, որպեսզի դադարեցնեն բոլոր գործարքները Ադրբեջանի հետ: Դա միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցը չէ, դա նաև Ադրբեջանի վերաբերմունքի հարց է սեփական քաղաքացիների հանդեպ: Ադրբեջանում կա 300-ից ավելի քաղբանտարկյալ, և եթե թույլ է տրվում, որ Ադրբեջանը նման կերպ վարվի հայ ռազմագերիների հետ, վստահ եմ, որ այդ երկիրն ավելին կանի ընդդեմ Հայաստանի, ընդդեմ իր սեփական քաղաքացիների, ֆրանսիացի և եվրոպացի զբոսաշրջիկների:
- Ադրբեջանն ասում է, որ Ֆրանսիան արդեն Հայաստանի կողքին է: Իսկ բացի Ֆրանսիայից, էլ ո՞վ կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի և Իլհամ Ալիևի վրա: Օրինակ՝ Դուք ինչ-որ բան ակնկալո՞ւմ եք Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփից: Արդյոք կարծում եք, որ նրա միջամտությունը կարող է ինչ-որ փոփոխության հանգեցնել:
- Մենք շատ սպասելիքներ ունեինք ԱՄՆ նախկին նախագահից՝ Ցեղասպանության հետ կապված: Նա շատ բան էր խոստացել հայերին, բայց շատ բան չարեց: Դրանք միայն խոսքեր էին, որոնց գործողություններ չհաջորդեցին: Այժմ մենք հույսեր ունենք ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ կապված: Դոնալդ Թրամփը գրել էր, որ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների իրավունքները, և մենք տեսանք, որ նոր վարչակազմի մաս կազմեցին Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամներից ոմանք: Ես գիտեմ, որ մարդու իրավունքների, հատկապես՝ քրիստոնյաների իրավունքների հարցը շատ կարևոր է նրանց համար, ահա թե ինչու մենք լիահույս ենք, որ այս վարչակազմը և նախագահ Թրամփը կարող են օգնել հայ ռազմագերիներին այս հարցերում:
- Եթե դատավճիռը բարենպաստ չլինի, իսկ իրականում քիչ հնարավորություն կա, որ այն բարենպաստ կլինի, արդյոք նախատեսո՞ւմ եք դիմել միջազգային դատական ատյաններին՝ նրանց ազատ արձակման հարցը միջազգային դատարանների մակարդակում բարձրացնելու համար:
- Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել, այն է, որ շարունակելու ենք աշխատել՝ հասնելու նրան, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի հայերի իրավունքները: Դա շատ կարևոր է, սակայն առանց միջազգային քաղաքական աջակցության այդ քայլերը արդյունավետ լինել չեն կարող:
Լրահոս
- Փաշինյանը և Կոբախիձեն միասին կհետևեն Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը 19:24 20 Մարտ 2025
- ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ 19:12 20 Մարտ 2025
- 24 ժամ ջուր չի լինի․ վթար է 19:00 20 Մարտ 2025
- Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում 18:49 20 Մարտ 2025
- Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը 18:37 20 Մարտ 2025
- Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա 18:24 20 Մարտ 2025
- Օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել գումար 18:12 20 Մարտ 2025
- ՈւՂԻՂ. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության 18:02 20 Մարտ 2025
- Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան 18:00 20 Մարտ 2025
- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան 17:47 20 Մարտ 2025
- Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը 17:35 20 Մարտ 2025
- Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն 17:23 20 Մարտ 2025
- Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի 17:10 20 Մարտ 2025
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ 17:08 20 Մարտ 2025
- ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին 16:59 20 Մարտ 2025
- Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով 16:50 20 Մարտ 2025
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները 16:39 20 Մարտ 2025
- Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզում 16:38 20 Մարտ 2025
- Միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները կկարգավորվեն 16:25 20 Մարտ 2025
- Ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն են բացահայտել 16:12 20 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
12:22 3 Փետրվար 2025 Հայկական իշխանությունները ունեն հեռանկարային մոտեցում՝ շրջելու Ադրբեջանի հետ թշնամության էջը. Մագդալենա Գրոնո Հայկական իշխանությունները ունեն հեռանկարային մոտեցում՝ շրջելու Ադրբեջանի հետ թշնամության էջը. Մագդալենա Գրոնո
-
13:50 8 Հունվար 2025 Փաշինյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները
-
11:48 20 Նոյեմբեր 2024 Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականություն խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողությունները Ազգային շահերից կտրված արտաքին ցանկացած քաղաքականություն խոցելի է դարձնում երկրի պաշտպանողական կարողությունները
Միջազգային լուրեր
-
18:37 20 Մարտ 2025 Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը
-
17:10 20 Մարտ 2025 Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի
-
16:50 20 Մարտ 2025 Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով
Տնտեսություն
-
19:00 20 Մարտ 2025 24 ժամ ջուր չի լինի․ վթար է 24 ժամ ջուր չի լինի․ վթար է
-
12:54 20 Մարտ 2025 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում 50 կգ և ավելի քաշով խոզերի ներմուծման համար ՀՀ–ն ժամանակավոր սահմանափակում է կիրառում
-
11:38 20 Մարտ 2025 Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր