19:33:10 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հունաստանի Սանտորինի կղզում չորեքշաբթի գիշերը ամեն րոպեն մեկ երկրաշարժ է եղել

    20:44 5 Փետրվար 2025

    Հունաստանում չորեքշաբթի գիշերը ամեն րոպեն մեկ երկրաշարժերը ցնցել են հրաբխային Սանտորինի կղզին, և իշխանությունները ուժեղացրել են իրենց արտակարգ իրավիճակների ծրագրերը, եթե ցնցումները ապագայում ավելի մեծ երկրաշարժի նախանշանակ դառնան, հաղորդում է Associated Press-ը:

     

    Փրկարարական խմբերը կիրակի օրվանից որպես նախազգուշական միջոց խուզարկու շներով և անօդաչու սարքերով տեղակայվել են Սանտորինի կղզում, իշխանությունները արգելել են մուտքը մի քանի ափամերձ տարածքներ և կարգադրել մեկ շաբաթով փակել դպրոցները:

    Տեղական իշխանությունները այլ Կիկլադյան արխիպելագի մի քանի կղզիներում նույնպես փակել են դպրոցները, իսկ Սանտորինիում հանրային միջոցառումներն արգելվել են:

    Կղզու հազարավոր բնակիչներ և այցելուներ արդեն լքել են Սանտորինին՝ վախեցած 3-5 բալ ուժգնությամբ հարյուրավոր երկրաշարժերից, որոնք մոլեգնել են տարածքում  հանգստյան օրերից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս