19:15:29 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մերձմոսկովյան շրջանում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

    23:54 6 Փետրվար 2025

    Մոսկվայի մարզի Ռամենսկոյե թաղամասում թեթև շարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը։

    Նա մասնավորապես նշել է, որ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Մյաչկովոյի օդանավակայանի մոտ՝ ուսումնական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռն ընկել է դաշտում:

    Վթարի հետևանքով զոհված մարդկանց ինքնությունն ու դեպքի հանգամանքները ներկայումս պարզվում են։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս