18:33:40 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը

    10:47 6 Փետրվար 2025

    Ֆասթ Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի են միջազգային Mastercard վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի World և World Elite բանկային քարտերը, որոնք քարտապաններին լայն հնարավորություններ են ընձեռում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

    World և World Elite տեսակի քարտերն ունեն մի շարք առավելություններ․ քարտապաններն օդանավակայաններում կարող են օգտվել հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը Երևանում, Դուբայում և աշխարհի ավելի քան 100 օդանավակայաններում (World-ի քարտապանները՝ 6 անգամ, World  Elite-ի քարտապանները՝ անսահմանափակ): World Mastercard-ի քարտապանների հյուրերը նույնպես կարող են օգտվել այդ ծառայությունից։

    Աշխարհի ավելի քան  1500 օդանավակայանների սպասասրահները պատրաստ են ընդունել  Mastercard-ի քարտապաններին՝ ավելի հարմարավետ դարձնելով նրանց ճանապարհորդությունը։ Ի դեպ, Word Elite-ի քարտապանների համար հասանելի է ճանապարհորդական ամբողջական ապահովագրություն։

     Քարտապանները հնարավորություն ունեն ճանապարհորդելիս կապի մեջ մնալ առանց  SIM քարտի՝ միանալով Global Data Roaming-ին 15% զեղչով մինչև 3 ԳԲ  (1 ԳԲ՝ World քարտապանների համար) անվճար ինտերնետով։

    Mastercard վճարահաշվարկային համակարգն ունի 800+ առաջարկներ՝ զեղչերի, նվերների տեսքով,  սրճարաններից օգտվելու հնարավորություն աշխարհի 650 օդանավակայաններում։ Ի լրումն սրան, գործում է Mastercard ճանապարհորդական պարգևատրման ծրագիրը, ըստ որի՝ քարտապանները դրամական պարգևներ (cashback) են ստանում  գնումներ կատարելիս: Հարկավոր է ընդամենը գրանցվել Mastercard-ի պաշտոնական կայքէջում և տեսնել ընձեռվող հնարավորությունները։ Գործում է նաև Priceless.com-ի փորձառությունների հարթակը։

    Հավելենք, որ վերոհիշյալ պայմանների մանրամասները ճշտելու կամ ծառայություններն ակտիվացնելու համար քարտապանները ցանկացած պահի՝ 24/7 ռեժիմով, կարող են կապ հաստատել իրենց անձնական օգնականի  հետ՝ պարզապես զանգահարելով կամ կապ հաստատելով WhatsApp, Viber և Telegram սոցիալական ցանցերի միջոցով։ Միջազգային անձնական օգնականի ծառայությունը  ներառում է ոչ միայն հարցուպատասխանի ծառայություն, այլև պատրաստ է կատարել ցանկացած առաջադրանք՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն և այ­­­­լն։ Անձնական օգնականի ծառայությունը գործում է անգլերեն լեզվով։ Ֆասթ Բանկի պրեմիում դասի World և World Elite քարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես շուրջօրյա աշխատող Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:

    Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

    Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս