19:45:07 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թրամփը փաստաբան Մայքլ Քավուկջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպան

    15:20 7 Փետրվար 2025

    Փաստաբան Մայքլ Է. Քավուկջյանը կծառայի Նորվեգիայի Թագավորությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչի մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

    «Մայքլը փայլուն փաստաբան է, որը ներկայումս որպես ավագ գործընկեր ծառայում է White & Case փաստաբանական ընկերությունում, որտեղ նա ղեկավարել է կոմերցիոն բարդ դատավարությունների թիմեր ամբողջ աշխարհում: Նա նախկինում մեր երկրին ծառայել է  որպես Կենտրոնական հետախուզական վարչության օպերատիվ սպա: Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է», - Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ նախագահը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս