19:25:39 7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սպիտակ տունը դադարեցնում է Politico-ի ու այլ ԶԼՄ-ների ֆինանսավորումը

    11:26 6 Փետրվար 2025

    Իլոն Մասկի ղեկավարած ԱՄՆ պետարդյունավետության նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է Politico-ին ու այլ ԶԼՄ-ների ֆինանսավորումը, որն իրականացվում էր USAID-ի միջոցով։ Politico-ն այդ աջակցության շրջանակում միլիոնավոր դոլարներ էր ստանում։

     

    CNN-ի փոխանցմամբ, Սպիտակ տունը հայտարարել է, որ կչեղարկի 8 միլիոն դոլար արժողությամբ Politico-ի բաժանորդագրությունները՝ աջակողմյան կեղծ դավադրության տեսության տարածումից հետո։

     

    Թրամփի թիմը Politico-ին մեղադրել է իր նկատմամբ կողմնակալության և 2020 թվականի քարոզարշավի ընթացքում Հանթեր Բայդենին՝ նրա դեմ ուղղված մեղադրանքներից պաշտպանելու մեջ: Հանթերին ուղղված մեղադրանքները Politico-ն անվանել է «ռուսական ապատեղեկատվություն»։

     

    Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկություններին, որ Politico-ն և Associated Press-ը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարներ են ստացել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, որը նախագահ Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը թիրախավորել են՝ աշխատակիցներին ուղարկելով արձակուրդ։

     

    Նա նշել է, որ միլիոնավոր դոլարների բաժանորդագրություն է իրականացվել դաշնային գործակալությունների կողմից, անցած տարի միայն Politico-ի բաժանորդագրությունների գումարը կազմել է ընդհանուր 8.2 միլիոն դոլար։

     

    Լևիտն ասել է, ինքը տեղեկացված է՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորման մասին լրատվամիջոցներին, այդ թվում՝ Politico-ին, և նշել, որ հարկատուների դոլարները, որոնք հատկացվել են «Ամերիկացի հարկատուների դրամական գումարով Politico-ին հիմնականում սուբսիդավորելու համար այլևս չեն լինի»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս