- ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ
- ՈւՂԻՂ. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության
- 24 ժամ ջուր չի լինի․ վթար է
- Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում
- Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը
- Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա
- Օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել գումար
- Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան
- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ
Շինարարությունը նոր է ավարտվել, բայց դպրոցը ցանկանում են քանդել․ «Ժողովուրդ»
09:16 5 Փետրվար 2025«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ին ահազանգում են այն մասին, որ փակվում է հերթական դպրոցը։
Այս անգամ հերթը հասել է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի միջնակարգ դպրոցին։
ArmLur.am-ին ահազանգած բնակչի խոսքով՝ այս պահի դրությամբ պատրաստի շինությունը, որի միակ թերությունը այն է, որ ջեռուցման համակարգը կա, բայց չի ջեռուցվում, ուզում են քանդել։ Հին դպրոցն ուզում են քանդել և փոխարենը կառուցել նորը։ ArmLur.am-ի զրուցակցի խոսքով՝ նման ամուր շինություն այլևս չեն կարող կառուցել։
Ահազանգի հետքերով ArmLur.am-ը կապ է հաստատել Քարագլխի միջնակարգ դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանի հետ, ով ArmLur.am-ին փոխանցեց, որ միջնակարգ դպրոցի փոխարեն կրթահամալիր է կառուցվելու։
«Դպրոցը պետք է դառնա կրթահամալիր։ Հին դպրոցը չի համապատասխանում կրթահամալիրի չափանիշներին, դրա համար քանդում են դպրոցը՝ նոր կրթահամալիր կառուցելու համար։ Այդ պրոցեսի համար մենք դպրոցականներին տեղափոխում ենք տարբեր շենքեր՝ գյուղապետարանի շենքը, մշակույթի, արվեստի կենտրոնի շենքերը, որտեղ դաս պետք է անցկացվի», – ArmLur.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը։
Հարցին՝ արդյոք այս ամենից չե՞ն տուժի դպրոցականների դասերը, Քարագլխի միջնակարգ դպրոցի տնօրենն ասաց, որ դպրոցականները սովորելու են դպրոցում մինչև կրթահամալիրի պատրաստ լինելը։
«2 տարի ժամկետ են տվել կրթահամալիրի կառուցման համար։ Շինարարական աշխատանքներից մենք հեռու ենք։ Այսինքն, որ տեղափոխվում ենք գյուղապետարանի, արվեստի կենտրոնի և մշակույթի կենտրոնի շենքեր, որտեղ դասերը անցկացվելու են, դասապրոցեսն ընդհանրապես չի տուժելու։ Ամբողջովին իրականացվելու են, և պահպանվելու է ամեն բան՝ կրթության որակից սկսած»,- նշեց Արամ Հովհաննիսյանը։
Այն դիտարկմանը, թե կրթահամալիրի կառուցումից հետո պահպանվելո՞ւ է ուսուցչական անձնակազմը, թե՞ ոչ, Արման Հովհաննիսյանը, եզրափակելով զրույցը, պատասխանեց․
«Ուսուցչական անձնակազմի մասով բան չեմ կարող ասել, քանի որ շրջակա 5 գյուղերի դպրոցների հետ միավորվելու է, և չեմ կարող ասել՝ ինչ չափանիշներ են գործելու»։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 23-ի Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանն ասել էր, որ վտանգավոր է համարում շրջանառվող խոսակցությունները՝ դպրոցների փակվելու մասին։
«Մարդկանց պետք է ասենք, որ հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, ընդհակառակը՝ գյուղերի համար կառուցվում են նոր դպրոցներ, որոնք կունենան պատշաճ մարզադահլիճ, մարզագույք, շենքային նորմալ պայմաններ և այլն։ Շատ վտանգավոր խոսույթ է, թե՝ «մեր գյուղի դպրոցը փակվում է»։ Հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, Հանրապետությունում կառուցվում են նոր դպրոցներ բոլոր գյուղերի համար, բոլոր բնակավայրերի համար»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Ստացվում է այնպես, որ փակվելու են մի քանի դպրոցներ՝ 1 կրթահամալիր բացելու անվան տակ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Լրահոս
- ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ 19:12 20 Մարտ 2025
- 24 ժամ ջուր չի լինի․ վթար է 19:00 20 Մարտ 2025
- Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում 18:49 20 Մարտ 2025
- Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը 18:37 20 Մարտ 2025
- Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա 18:24 20 Մարտ 2025
- Օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել գումար 18:12 20 Մարտ 2025
- ՈւՂԻՂ. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության 18:02 20 Մարտ 2025
- Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան 18:00 20 Մարտ 2025
- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան 17:47 20 Մարտ 2025
- Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը 17:35 20 Մարտ 2025
- Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն 17:23 20 Մարտ 2025
- Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի 17:10 20 Մարտ 2025
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ 17:08 20 Մարտ 2025
- ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին 16:59 20 Մարտ 2025
- Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով 16:50 20 Մարտ 2025
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները 16:39 20 Մարտ 2025
- Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզում 16:38 20 Մարտ 2025
- Միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները կկարգավորվեն 16:25 20 Մարտ 2025
- Ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն են բացահայտել 16:12 20 Մարտ 2025
- Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան 16:06 20 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
18:02 20 Մարտ 2025 ՈւՂԻՂ. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության LIVE. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության
-
18:24 20 Մարտ 2025 Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա
-
18:12 20 Մարտ 2025 Օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել գումար Օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել գումար
Քաղաքականություն
-
19:12 20 Մարտ 2025 ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում․ ՀՀԿ ԳՄ
-
16:06 20 Մարտ 2025 Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան
-
17:23 20 Մարտ 2025 Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն