- ՈւՂԻՂ. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության
- Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա
- Օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել գումար
- Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան
- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները
- Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան
- Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը
- Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն
Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը
17:44 27 Հունվար 2025Հունվարի 27-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Նախարարի տեղակալը շնորհավորել է Մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն կյանք:
Դանիել Դանիելյանն իր երախտագիտությունն է հայտնել ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանին «Տիգրան Մանսուրյան» մենագրության ստեղծման համար, ինչը կարևոր և բովանդակալից նվեր է հանրությանը. «Յուրաքանչյուր գրքի լույսընծայում մեծ հարստություն է, կարևոր քայլ՝ մեր մշակութային ժառանգության համալրման և հասարակության ինքնաճանաչողության բացահայտման, զարգացման գործում: Այսօրինակ աշխատությունների շնորհիվ կարողանում ենք խորապես ճանաչել մեր մեծերին, նրանց ստեղծածը և ժառանգությունը, որոնք ուղղված են մեր երիտասարդներին և ապագա սերունդներին: Ընթերցելով «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ մեծ բավականություն ստացա. այն համակողմանի բացահայտում է Մաեստրոյին, նրա ստեղծագործական կյանքն ու գործունեությունը: Հեղինակը նրան նկարագրում է՝ որպես երաժիշտ, մտածող, գեղագետ և արարող: Աշխատությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիրված առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հեղինակը քննության է առել կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունը, նրա առնչությունները 20-րդ դարի համաշխարհային երաժշտությանը, համագործակցությունը մի շարք երևելի երաժիշտ-կատարողների հետ, ինչպես նաև կոմպոզիտորի գեղագիտական հայացքները»:
Նշենք, որ «Տիգրան Մանսուրյան» մենագրության հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը։ Աշխատության խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Լևոն Հակոբյանը (Մոսկվա), գրախոսներն են՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն ու արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։
Արվեստագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը ևս շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և նկատել, որ թեև կոմպոզիտորը ստացել է բազմաթիվ թանկագին նվերներ, սակայն այս տարեդարձը եզակի է առնվազն 2 պատճառով։ Նախ՝ Մաեստրոն ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորանքներ է ընդունում հայոց գիտության կաճառում՝ ՀՀ ԳԱԱ հեղինակավոր գիտական դահլիճում, և երկրորդ՝ որպես նվեր հրատարակվել է մենագրություն՝ երաշխավորված ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի կողմից։
Աննա Ասատրյանը Տիգրան Մանսուրյանին նվիրել է «ՏԻգրան Մանսուրյան» մենագրության տպաքանակի 1-ին օրինակը, ինչպես նաև «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» պատկերագիրքը, որում տեղ է գտել տաղանդավոր նկարչի վրձնած՝ Տիգրան Մանսուրյանի դիմանկարը։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև մենագրության հեղինակ Աննա Արևշատյանը և գրախոս, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։
Լրահոս
- Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա 18:24 20 Մարտ 2025
- Օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն և հափշտակել գումար 18:12 20 Մարտ 2025
- ՈւՂԻՂ. Ռուբեն Մխիթարյանը եկել է հարցաքննության 18:02 20 Մարտ 2025
- Մարգարան Հայաստանը չի փակել, Թուրքիան է փակել․ Գեղամ Մանուկյան 18:00 20 Մարտ 2025
- Իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան 17:47 20 Մարտ 2025
- Քննարկվել է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը 17:35 20 Մարտ 2025
- Հայաստան եմ այցելել երեք ուղերձով. Ռասմուսեն 17:23 20 Մարտ 2025
- Թրամփի հետ քննարկել ենք Ռուսաստանի կողմից էներգետիկ հարվածների դադարեցման հարցը. Զելենսկի 17:10 20 Մարտ 2025
- Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ 17:08 20 Մարտ 2025
- ՀՀ ԱԺ նախագահը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին 16:59 20 Մարտ 2025
- Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը, բայց օրը դեռ համաձայնեցված չէ. Պեսկով 16:50 20 Մարտ 2025
- Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները 16:39 20 Մարտ 2025
- Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ են անցկացվել Արմավիրի մարզում 16:38 20 Մարտ 2025
- Միաժամանակ սովորող և աշխատող 16-18 տարեկան անձանց ծանր, վնասակար աշխատանքային պայմանները կկարգավորվեն 16:25 20 Մարտ 2025
- Ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքն են բացահայտել 16:12 20 Մարտ 2025
- Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել. Սարգիս Խանդանյան 16:06 20 Մարտ 2025
- Վարորդները 9 բալի փոխարեն կունենան 13 բալ. օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ 16:01 20 Մարտ 2025
- Նոր օրենքով թիկնապահների քանակը չի կարող գերազանցել 3-ը 15:48 20 Մարտ 2025
- Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը 15:35 20 Մարտ 2025
- Ինչ խնդիրներ էլ եթե կային, դրանք լուծվել են հայկական կողմից, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ ՀՀ-Ադրբեջան համաձայնագրի մասին 15:27 20 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
21:56 18 Մարտ 2025 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը
-
12:19 9 Մարտ 2025 Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը
-
14:59 8 Մարտ 2025 Եվգենի Պետրոսյանը ներքին արյունահոսությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք Եվգենի Պետրոսյանը ներքին արյունահոսությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն