00:28:56 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա

    18:24 20 Մարտ 2025

    Վանա լճի մակարդակն օրեցօր նվազում է։ Վերջին տարիներին Վանա լճի ավազանում տեղի ունեցած գոլորշիացումներն ու երաշտը, կլիմայական փոփոխությունները, տեղումների նվազումը հանգեցրել են ջրի մակարդակի արագ նվազմանը։ Գրում է ermenihaber.am-ը:

    Ջրի մակարդակի նվազումն ազդում և բացասաբար է անդրադառնում ոչ միայն մարդկանց, այլ նաև  կենդանական աշխարհի վրա։ Այն վայրերում որտեղ ջրի մակարդակը նվազել է և ցամաքել, թռչունների շատ տեսակներ, հատկապես ֆլամինգոները, ստիպված եղան չվել այլ վայրեր։ Բայց նրանց փոխարեն լճի շրջակայքում ի հայտ են եկել նոր թռչուններ։

    Ջրի մակարդակի նվազման հետևանքով  ի հայտ են եկել մանրէներ, որոնք նախկինում ստորջրյա են եղել և այժմ այդ տարածքները պարունակում են բազմաթիվ բակտերիաներ, միկրոօրգանիզմներ և այդ առումով թռչունների համար անփոխարինելի վայր են։

    Նշենք, որ Վանա լիճն (պատմ. Բզնունյաց ծով) անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի արևելքում։ Լիճն ունի 4 կղզի՝ Աղթամար, Կտուց, Լիմ և Արտեր։ Մակերեսը 3712 քկմ է, առավելագույն լայնությունը՝ 51 կմ, իսկ խորությունը՝ մինչև 145 մ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս